Հայաստանում արդյունաբերական արտադրությունը 2011 թվականի հունվար-հուլիս ամիսներին կազմել է 12,4 տոկոս, հայտնում է ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեն։

Արդյունաբերական արտադրության ամենամեծ աճը 2011 թվականի հունվար-հուլիս ամիսներին, 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ԱՊՀ երկրների շարքում գրանցվել է Ղրղըզստանում՝ 15,1 տոկոս։

Բելոռուսում այդ ցուցանիշը 10,9 տոկոս է, Ուկրաինայում՝ 8,7 տոկոս։

Ռուսաստանում արդյունաբերական արտադրությունը 2011 թվականի հունվար-հուլիս ամիսներին աճել է 5,3 տոկոսով, Տաջիկստանում՝ 5,2 տոկոսով, Ղազախստանում՝ 4,8 տոկոսով։ Ադրբեջանում արդյունաբերությունը յոթ ամիսների ընթացքում նվազել է 2,3 տոկոսով։

Առավելագույն ինֆլյացիան ԱՊՀ երկրների շարքում գրանցվել է Բելոռուսում՝ 41 տոկոս։ Հունվար-հուլիս ամիսներին Ռուսաստանում ինֆլյացիան կազմել է 5 տոկոս, Ադրբեջանում՝ 1,7 տոկոս, Հայաստանում՝ 0,4 տոկոս։