Հոկեյիստ Ալեքսանդր Գալիմովը, ով կենդանի էր մնացել ՅԱԿ-42-ի աղետից հետո, մահացել է հիվանդանոցում: Այս մասին հայտնել են, որ Վիշնեւսկիի անվան վիրաբուժության ինստիտուտի այրվածքների կենտրոնում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին, ՅԱԿ-42 օդանավը, որում եղել են Յարոսլավլի «Լոկոմոտիվ» ակումբի հոկեյիստները, աղետի է ենթարկվել Յարոսլավլի «Տունոշնա» օդանավակայանում: Օդանավը չի կարողացել բարձրություն հավաքել եւ բախվել է փարոսին” Օդանավում եղել է 45 մարդ: Կենդանի են մնացել երկու մարդ` հոկեյիստ Ալեքսանդր Գալիմովն ու բորտուղեկցորդ Ալեքսանդր Սիզովը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: