Առայժմ անհայտ պատճառներով, սեպտեմբերի 11-ին, Ադրբեջանի ռազմական հոսպիտալում զինվոր է մահացել: Սումգայիթի քաղաքային զինկոմիսարիատից ժամկետային զինծառայության զորակոչված 23-ամյա Փարվիզ Աբբասովը սեպտեմբերի 8-ին բուժման նպատակով տեղափոխվել է հոսպիտալ: Սեպտեմբերի 11-ին նա մահացել է:
Ներկայումս պարզվում են մահվան հանգամանքները, հաղորդում է APA-ն:


























