Հունվարի 5-ին, ժամը 17:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Հրազդան ՋԷԿ»-ի մոտակա սարում։
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։24-ին, մարվել՝ 21:32-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկ տարածք:





























