«Հայաստանի երիտասարդական կառավարություն» հասարակական կազմակերպությունը, որի պատվիրակությունը կազմակերպության նախագահ Արտակ Խաչատրյանի գլխավորությամբ գտնվում է Աստրախանում, նախատեսում է Աստրախանին ու Աբովյանին քույր-քաղաքների կարգավիճակ տալ։
«Հայաստանի երիտասարդական կառավարությունն» Աստրախանում է Ռուսաստանի Աստրախանի մարզի երիտասարդական կառավարության հրավերով։
Այցն ընթանում է ԱՊՀ երկրների «Ծաղկաձոր 2011» երիտասարդական ֆորումի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։ Հայաստանի եւ Աստրախանի մարզի երիտասարդական կառավարությունների միջեւ համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել։ Դա թույլ կտա Աստրախանում Հայաստանի առեւտրային ներկայացուցչություն բացել, տրանսպորտային միջանցք կազմակերպել, հիմքեր ստեղծել եիտասարդական քաղաքականության, մշակույթի, սոցիալական եւ տնտեսական զարգացման համար։ Դումայում սատարել են այդ նախաձեռնությանը, հայտնում է «Վոլգա Կասպի» լրատվական գործակալությունը:




























