Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը վերջնականապես բուժվել է լիմֆատիկ համակարգի քաղցկեղից, որը նրա մոտ հայտնաբերվել էր 2009 թվականին։ Այս մասին նա հայտարարել է Globo հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Բժիշկներին հաջողվել էր հիվանդությունը Ռուսեֆի մոտ հայտնաբերել վաղ փուլում, որը թույլ էր տվել քիմիաթերապիայի կիրառմամբ բուժման ինտենսիվ կուրս անցկացնել։
«Իմ առողջությունը հրաշալի է, փորձում եմ նիհարել եւ կորցնել հիվանդության ընթացքում հավաքած չորս-հինգ կիլոգրամները»,- ասել է 64-ամյա Ռուսեֆը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսեֆը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել էր 2010 թվականի հոկտեմբերի 31-ին եւ այդ պաշտոնը ստանձնել էր ընթացիկ տարվա հունվարի 1-ին։




























