ԱՀ ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ ապատեղեկատվություն է, թե Արցախի Հանրապետության բնակիչն իբրև հանդիպել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակած «էկոակտիվիստների» հետ:

«Հարգելի քաղաքացիներ, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ Արցախի Հանրապետության բնակիչն իբրև հանդիպել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակած «էկոակտիվիստների» հետ։

Նշված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, դեպքի հանգամանքների վերաբերյալ քիչ անց ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հանդես կգա հայտարարությամբ»,-ասվում է հայտարարությունում։