Ստամբուլում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 1/8-րդ եզրափակիչի գոտեմարտում 3:0 հաշվով պարտության մատնեց Ադրբեջանը ներկայացնող Շալվա Գադաբաձեին եւ շարունակում է պայքարը:

Հայաստանի ներկայացուցիչներից պարտություն է կրել 66 կգ քաշային Արման Ադիկյանը, որը երկրորդ գոտեմարտում տանուլ տվեց ֆրանսիացի Ֆաբյեն Գունոյին:

55 կգ քաշային Ռոման Ամոյանը երկու հաղթանակներից հետո պայքարում է քառորդ եզրափակիչի ուղեգրի համար: