Ստամբուլում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակիչում գոտեմարտեց թուրք Ջենկ Իլդեմի հետ եւ պարտվեց հավասար պայքարում: Առաջին մրցափուլում 1:0 հաշվով հաղթեց Ալեքսանյանը: Երկրորդ մրցափուլում դարձյալ նվազագույն հաշվով հաղթեց Իլդեմը: Երրորդ մրցափուլում գրանցվեց 1:1: Վերջին արդյունավետ հնարքի համար հաղթանակը շնորհվեց թուրք ըմբիշին: