Հայաստանի Ազգային ժողովի 2011 թվականի աշնանային նստաշրջանի բացման այսօրվա նիստում պատգամավորները կարողացել են գրանցվել միայն երկրորդ փորձից։
Առաջին գրանցումից հետո տեխնիկան չի հաշվել պատգամավորների ավելի քան կեսի գրանցումը։ Կրկնակի գրանցում կարողացել են անցնել խորհրդարանի դահլիճում եղած արդեն բոլոր ներկաները։
Նիստի բացումից հետո տեխնիկան կրկին դավաճանել է. իր ելույթի ժամանակ որոշ ժամանակ խոսափողը չի կարողացել միացնել ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը:




























