Երեւան-Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ չվերթներն այս պահի դրությամբ «Արմավիա» ընկերությունն իրականացնում է ըստ չվացուցակի. Մոսկվայում հաստատված մառախուղը թռիչքներին ոչ մի կերպ չի խանգարում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։
Նրա խոսքով, մինչ այս պահը դեպի Մոսկվա որեւէ չվերթ չի հետաձգվել կամ չեղյալ չի հայտարարվել։
Նշենք, որ Մոսկվայում հաստատված ուժեղ մառախուղի պատճառով հետաձգվել են «Վնուկովո» օդանավակայանից կատարվող մի շարք թռիչքներ: «Դոմոդեդովո» եւ «Շերեմետեւո» օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով: Հետաձգվել են մասնավորապես, Մոսկվայից դեպի այլ քաղաքներ իրականացվող չվերթները: Ի դեպ, «Արմավիան» չեղյալ է համարել Երեւան-Վնուկովո-Երեւան ուղղությամբ չվերթները:




























