Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքել է մամուլում տարածված լուրը, ըստ որի ինքը Գագիկ Ծառուկյանից գնել է Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «Փակ շուկան»:

«Նման բան չկա, ես պաշտոնապես հերքում եմ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ալեքսանյանը: Դիտարկմանը, թե միգուցե նման ցանկություն եղե՞լ է, նա արձագանքել է. «Տարբեր ժամանակներում տարբեր ցանկություններ ըլնում ա, բայց հիմա նման բան չկա»: 

Հարցին, թե այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ նման խոսակցություններ են տարածվել, գործարարը պատասխանել է. «Ես ի՞նչ իմանամ: Կարող ա՞ մտել եմ չիր առնելու: Մի անգամ էլ Կիեւյանի անցումով ոտով քայլում էի, էլի ձեր թերթերը, ձեր ինտերնետները գրեցին, որ էկել ա Կիեւյանի կամուրջն առնի, տակի բուդկեքը: Ուզում եմ ասեմ, որ ոտքով մի տեղ մտնում եմ, իմանում են, թե էկել եմ էդինչ բանը առնելու»: