Սեպտեմբերի 12-ից չեղյալ են հայտարարվել Երեւան-Վնուկովո-Երեւան ուղղությամբ У8 520/519 չվերթերը։ NEWS.am-ին այս մասին հայտնեցին «Արմավիա» ավիաընկերության մամուլի ծառայությունից։
Այսպիսով, ներկայումս Երեւան-Մոսկվա-Երեւան ուղղությամբ «Արմավիա» ավիաընկերությունը կատարում է 4 չվերթ՝ մեկը «Դոմոդեդովո» օդանավակայան, երեքը՝ «Վնուկովո» օդանավակայան։




























