Անհասկանալի է, թե ինչու է «Ժառանգություն» կուսակցությունը, չմասնակցելով կոալիցիայի եւ Հայ ազգային կոնգրեսի քաղաքական երկխոսությանը, մեկնաբանում է դրա ընթացքը։ Սեպտեմբերի 13-ին այս մասին լրագրողներին ասաց Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ «ժառանգության» ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին երկխոսության ձգձգվելու մասին, իսկ կուսակցության պատգամավորներից Արմեն Մարտիրոսյանը երկխոսության կապակցությամբ հայտարարել էր, որ «սերիալներ չի նայում, մանավանդ հայկական»։
Հովիկ Աբրահամյանը գոհունակություն հայտնեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը համաձայնել է մասնակցել խորհրդարանի նիստերին: «Եթե ինչ-որ ուժ ընտրվել է խորհրդարանում, ապա տրամաբանական է, որ այն մասնակցի դրա աշխատանքներին: Մենք շատ ուրախ ենք, որ «Ժառանգություն»-ից մեր գործընկերները նման որոշում են ընդունել»,-հայտարարել է խորհրդարանի խոսնակը:
Նշենք, որ «Ժառանգությունն» առկախել էր իր մասնակցությունը խորհրդարանի գարնանային նստաշրջանի նիստերին: Նման քայլի «Ժառանգությունը» գնաց այն ժամանակ, երբ նոր կոալիցիոն համաձայնագիր ստորագրվեց իշխող Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստան» ու «Օրինաց երկիր» կուսակցությունների միջեւ: Համաձայնագրի շրջանակներում կոալիցիոն կուսակցությունները որոշում են ընդունել իշխող նախագահին 2013 թ. նախագահական ընտրություններում օժանդակելու մասին:



























