Սյունիքի մարզում, սեպտեմբերի 12-ի երեկոյան, Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ քարաթափման հետեւանքով փակվել է ճանապարհի երթեւեկելի մասից 5 քմ մակերեսով  հատված եւ երթեւեկությունը դարձել է միակողմանի: Հրշեջ-փրկարարների եւ Գորիս քաղաքի «ՕՍՄԱՐ» ՍՊԸ-ի աշխատակիցների համատեղ ուժերով ճանապարհը մաքրվել է եւ ժամը 21.16-ի դրությամբ դարձել` երթեւեկելի: