Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին լուրջ չի ընդունում ոչ «Ճշմարիտ գործ» կուսակցությանը, ոչ  նրա ղեկավար Իվան Օխլոբիստինին, ոչ էլ էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովային: Նա նաեւ կոշտ քննադատությամբ է հանդես եկել Միխայիլ Պրոխորովի հասցեին, ով, նրա խոսքով, «իր ֆրանսիական զբոսանքներով ցնցել է բոլորին», հաղորդում է dni.ru-ն:

«Բեմում հանդես են գալիս ծաղրածու Օխլոբիստինը, միլիարդատեր Պրոխորովը տատիկ Պուգաչովայի հետ: Ահա Ռուսաստանի երեք փրկիչները` թոշակառու տատիկը, ամերիկացի բասկետբոլիստը եւ խեղկատակ-դերասան Օխլոբիստինը»,-ասել է Ժիրինովսկին` հանդես գալով ՌԼԴԿ-ի նախընտրական նստաշրջանում:

Ժիրինովսկին նաեւ խոստացել է մասնակցել 2012 թ. մարտի նախագահական ընտրություններին:

Նշենք, որ նա հրաժարվել է գրանցվել խորհրդարական ընտրություններում ներկայացված ՌԼԴԿ-ի ցուցակի առաջին տողում: