Հրապարակվել է Ժաքլին Քենեդիի՝ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի սպանությունից մի քանի ամիս անց արված հարցազրույցը։ Պատմաբան եւ Սպիտակ տան խորհրդական Արթուր Շլեզինգերին տված հարցազրույցում Ժաքլին Քենեդին գնահատական է տալիս աշխարհի՝ այն տարիների առաջնորդներին։ Նա պատմում է իր եւ Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի հանդիպման մասին, ում բնութագրում է որպես «չարությամբ լի» մարդ, հայտնում է AFP-ն։

Ժաքլին Քենեդին Ինդիրա Գանդիին որակում է որպես «սարսափելի կին», «սարսափելի» անվանում նաեւ Մարթին Լյութեր Քինգին, ում ամուսնու հետ զրույցում «կեղծ» է անվանել։

Նա նաեւ հիշում է, որ իր ամուսինը մռայլ կատակում էր Լինքոլնի սպանության շուրջ։ Մի պատմաբանի հետ խոսելիս Ջոն Քենեդին նրան հարց է տվել. «Կգնահատեի՞ն մարդիկ Լինքոլնին որպես նախագահ, եթե նա չսպանվեր»։

Նախկին առաջին տիկինը հիշում է, թե ինչպես Կարիբյան ճգնաժամից հետո Քենեդին ասել է իրեն. «Եթե որեւէ մեկը որոշել է սպանել ինձ, ապա սա այն օրն է, երբ նրանք պետք է անեն դա»,- հայտնում է BBC-ին։