Երգչուհի Ալլա Պուգաչեւան մտնում է «Պրավոե դելո» կուսակցություն, «ՌԻԱ Նովոստիին» սեպտեմբերի 14-ին հայտնել է կուսակցության մամուլի ծառայության ներկայացուցիչը։

«Ալլա Պուգաչեւան սատարում էր Միխայիլ Պրոխորովին։ Նրանք պայմանավորվել էին, որ Ալլա Բորիսովնան կմտնի կուսակցություն»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում Ալլա Պուգաչեւան ասել էր, որ եթե իրեն կանչեն «Պրավոե դելո» կուսակցությունից, ինքն անպայման կգնա։

Նույն օրը կուսակցության առաջնորդ Միխայիլ Պրոխորովը հայտնել էր, որ «խորապես հարգում» է երգչուհուն եւ նրան անպայման իր կուսակցություն կհրավիրի։ Նրա կարծիքով, «օրինակ, Ալլա Բորիսովնան կարող է իր վրա վերցնել Ռուսաստանում կանանց վիճակի հետ կապված հարցերի բլոկը»։