Յունիբանկը ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկում է նոր ավանդ` «Տոնական-10», նվիրված բանկի 10-ամյա հոբելյանին: Այդ մասին տեղեկացնում են բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Նոր ավանդի առանձնահատկությունը բարձր տոկոսադրույքն է` մինչեւ 12,5% տարեկան:  

«Տոնական-10» ավանդն ընդունվում է ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով` 181-ից  մինչեւ 365 օր ժամկետով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 400 հազար  դրամ կամ 1 000 դոլար:  Տոկոսագումարը վճարվում է ավանդատուի ցանկությամբ` ժամկետի վերջում կամ ամեն ամիս: «Տոնական-10» ավանդի լրացուցիչ առավելությունն է օվերդրաֆտի /վարկային միջոցների / ստացման հնարավորությունը ավանդի գումարի 90 տոկոսի չափով: Բոլոր ավանդատուներին որպես նվեր տրամադրվում է ArCa կամ Visa քարտ: «Տոնական-10» ավանդը կարելի է ներդնել Յունիբանկի երեւանյան կամ մարզային ցանկացած մասնաճյուղում: Ավանդի ընդունման վերջնաժամկետն է 2011թ. դեկտեմբերի 31-ը:

Յունիբանկը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ժամկետային ավանդների ծավալներով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է: Բանկի  ժամկետային  ավանդների ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28%-ով, իսկ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը` 18%-ով: 2011թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով, Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է 80.3 մլրդ դրամ: