Ստամբուլում այսօր, սեպտեմբերի 14-ին ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հանդես են գալիս 74 կգ քաշայինները: Նախորդ վեց քաշային կարգերում Հայաստանը չնվաճեց ոչ մի մեդալ եւ օլիմպիական ուղեգիր:

Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը իատալացի Սավերիո Սկարամուցիին եւ ուկրաինացի Վոլոդիմիր Շացկիխին հաղթելուց հետո դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ, որտեղ 0:1, 2:0, 0:1 հաշվով պարտվեց թուրք Սելջուկ Ջեբիին: Թուրք ըմբիշը հասել է եզրափակիչ եւ Ջուլֆալակյանը հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն վճռական գոտեմարտի իրավունքը ստանալու համար հայ ըմբիշը դեռ երկու գոտեմարտ էլ պետք է անցկացնի: