Ֆիլիպ Կիրկորովը դեմ չէ Պուգաչեւայի օրինակով անդամագրվել «Պրավոյե դելո» կուսակցությանը, «այն դեպքում, եթե կանչեն»: Այդ մասին նա հայտնել է` պատասխանելով «Վեստի ՖՄ»-ի հարցին, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ Ալլա Պուգաչեւան մտնում է «Պրավոյե դելո» կուսակցության շարքերը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում Ալլա Պուգաչեւան ասել էր, որ եթե իրեն կանչեն «Պրավոյե դելո» կուսակցությունից, ինքն անպայման կգնա։
Նույն օրը կուսակցության առաջնորդ Միխայիլ Պրոխորովը հայտնել էր, որ «խորապես հարգում» է երգչուհուն եւ նրան անպայման իր կուսակցություն կհրավիրի։ Նրա կարծիքով, «օրինակ, Ալլա Բորիսովնան կարող է իր վրա վերցնել Ռուսաստանում կանանց վիճակի հետ կապված հարցերի բլոկը»:




























