Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 15-ին, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում ներկա է գտնվել ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված հեծանվահրապարակի բացման արարողությանը: Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նոր հեծանվահրապարակի կառուցումն սկսվել է 2010թ. հունիսից:
Բացման արարողությանը հաջորդած շրջայցի ժամանակ ներկայացվել է, որ Հայաստանում հեծանվասպորտի զարգացման նպատակով իտալական «Ռենկո» ընկերության կողմից կառուցված 250մ երկարությամբ վազքուղով հեծանվահրապարակն իր ճարտարապետական լուծումներով համապատասխանում է միջազգային ժամանակակից չափանիշներին: Այն նախատեսված է 3200 հանդիսատեսի համար։ Հեծանվահրապարակում կարող են անցկացվել միջազգային մակարդակի մրցաշարեր եւ այլ միջոցառումներ:



























