Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա` սեպտեմբերի 15-ի հրամանագրով Զոհրաբ Մնացականյանն ազատվել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պարտականություններից:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահի մեկ այլ հրամանագրով Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Զոհրաբ Մնացականյանը ծնվել է 1966թ. մարտի 20–ին Երեւանում: 1990-ին ընդունվել է Մոսկվայի Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան
1989թ. - Ակադեմիական ստաժ եւ աշխատանքային գործուղում, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանություն, Վաշինգտոն, ԱՄՆ
1991թ. - Մագիստրոսի աստիճան Արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում, Քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա
Աշխատանքային գործունեությունը
1991-1993թթ. - Երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար, Եվրոպայի վարչություն, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
1993-1997թթ. - Երկրորդ, հետագայում առաջին քարտուղար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
1995-1997թթ. - Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն), Վատիկանում ՀՀ դեսպանություն
1997թ. -ՀՀ Վարչապետի օգնական, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
1997-1998թթ. - Առաջին եվրոպական վարչության պետ, Արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
1998-1999թթ. - Եվրոպայի վարչության պետ, Արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
1999-2002թթ. - Արտաքին հարաբերությունների վարչության պետ, ՀՀ Նախագահի աշխատակազմ, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
2002-2008թթ. - Ժնեւի ՄԱԿ գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան, Ժնեւ, Շվեյցարիա
2002-2008թթ. - Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան, նստավայրը` Ժնեւ, Շվեյցարիա
2008-2011թթ. - Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան, Ստրասբուրգ, Ֆրանսիա
Դիվանագիտական աստիճանը` Արտակարգ եւ լիազոր դեսպան:
Տիրապետում է ռուսերենին, անգլերենին եւ ֆրանսերենին:
Ամուսնացած է, ունի երկու որդի:




























