Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 14-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանի լիազորությունները 2011 թվականի սեպտեմբերի 15-ից դադարեցնելու մասին:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:

NEWS.am-ի տեղեկություններով, Տիգրան Մուկուչյանը նշանակվելու է ԿԸՀ նախագահ: Այդ պաշտոնը թափուր է մնացել Գարեգին Ազարյանի հանկարծակի մահից հետո:

Հիշեցնենք, որ Տիգրան Մուկուչյանը 1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է ԿԸՀ անդամ եւ երբ ընդդիմությունը ՍԴ-ում վիճարկում էր ընտրությունների արդյունքները, նա ՍԴ-ում ներկայացնում էր ԿԸՀ-ի շահերը, որի որոշմամբ նախագահ էր ընտրվել Լեւոն Տեր-Պետրոսյանը: