Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր` սեպտեմբերի 15-ին, հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը, որի կազմում էին Բունդեսթագի անդամներ` Վոլֆգանգ Բյորնսենը, Վիոլա ֆոն Կրամոն-Թոբադելը. Յոհաննես Կարսը եւ Յանա Լայխզենրինգը:

Պատվիրակության խնդրանքով առաջին նախագահը ներկայացրել է Հայ Ազգային Կոնգրեսի տեսակետները Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային գործընթացներում Հայաստանի դերակատարությանն առչնվող հարցերի:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոխեն-Շմիդտը, Հայ ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Դավիթ Շահնազարյանը: