Ստամբուլում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր, սեպտեմբերի 16-ին գորգ են դուրս եկել միայն 55 կգ քաշայինները: Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Ջաբուրյանը հենց առաջին գոտեմարտում մրցեց աշխարհի գործող չեմպիոն, ռուսաստանցի Վիկտոր Լեբեդեւի հետ եւ պարտվեց 0:7, 0:4 հաշվով:
Մյուս վեց քաշային կարգերում ըմբիշները գորգ դուրս կգան հանգստյան օրերին:



























