Մուամար Քադաֆին կսպանվի, եթե ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց տա: Քադաֆիի որոնման եւ ձերբակալման  օպերացիան  կարող է ավարտվել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, կարծում է օպերացիայի ղեկավար Հիշամ Բուխարջարը:

«Մենք պետք է բռնենք նրան, բայց եթե նա դիմադրություն ցույց տա` կզոհվի»,-Բուխաջարի խոսքերն է մեջբերել The Guardian-ը:

«Նա Սեբհեի մոտակայքում է, որտեղ տեղական կայազորը հավատարիմ է նրան, սակայն մշտապես շարժման մեջ է»,- պարզաբանել է Քադաֆիի հիմնական «որսացողը»: