ԱՄՆ-ի Նեւավդա նահանգի Ռինո քաղաքում անցկացվող ավիաշոուի ժամանակ օդանավ է վայր ընկել: Զոհվել է առնվազն 3 մարդ, այդ թվում` օդաչուն: 56 վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ, նրանցից 15-ի վիճակը կրիտիկական է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Օդանավը կառավարել է հայտնի կասկադյոր, 74-ամյա Ջիմմի Լիվարդը: Ականատեսների վկայությամբ, ավիաշոուի 3-րդ շրջանի ժամանակ, Լիվարդը կորցրել է օդանավի կառավարումը: Նա ամեն ինչ արել է, որ օդանավը հեռացնի տրիբունայից:
Ռինոյում ամենամյա մրցությունը օդանավերի մրցավազք է ներկայացնում, որտեղ ներկայացված են տարբեր տիպի օդանավեր: Նրանք կողք-կողքի թռչում են 15 մետր բարձրությամբ:


























