ՄԱԿ-ում Հայաստանի եւ Հոնդուրասի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը եւ Մարի Ֆլորեսը, սեպտեմբերի 16-ին, Հայաստանի ու Հոնդուրասի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն են ստորագրել:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ու Հոնդուրասի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Մասնավորապես նշվել է, որ կրթության, մշակույթի, ինչպես նաեւ զբոսաշրջության բնագավառներում գոյություն ունեն համագործակցության բավականաչափ նախադրյալներ:



























