Անցած մրցաշրջանի արդյունքում Մադրիդի Ռեալի եկամուտը կազմել է 480,2 միլիոն եվրո, ինչը 8,6% գերազանցում է նախանցած մրցաշրջանի ցուցանիշը եւ ռեկորդային է ակումբի համար: Ֆինանսական տարվա արդյունքներով, Ռեալի այդ ցուցանիշը լավագույնն է աշխարհում մարզական ակումբների եւ կազմակերպությունների մեջ:

Արքայական ակումբի պարտքը նվազել է 30,6% եւ այժմ կազմում է 169,7 միլիոն եվրո, հայտնում է realmadrid.com-ը: