Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 21:50-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում բախվել են Lexus մակնիշի և VAZ 21112 մակնիշի ավտոմեքենաները:
2 հոգի նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա մեկը տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, մյուսը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:





























