«Մուլտի Ագրո» ընկերությունը չի պատրաստվում թանկացնել կաթնամթերքը, NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց ընկերության նախագահ Ռոզա Ծառուկյանը: «10 տարի աշխատում եմ, սա 11-րդ տարին է, ինչ գնով մտել եմ շուկա, նույն գնով աշխատում եմ: Միայն կաթի շշերի տարբերություն կա, շշերի ձեւը փոխել ենք, տարան է թանկացել, ոչ թե կաթնամթերքը»,- ասաց Ռ. Ծառուկյանը:

Այնուամենայնիվ` վերջին մեկ տարում մթերվող կաթի գինը բարձրացել է:

Ըստ Ռ. Ծառուկյանի` կաթը ներկայումս գյուղացիական տնտեսություններից գնում են լիտրը 180 դրամով, 1 տարի առաջվա 100 դրամի համեմատ: Իսկ հարցին, թե ինչպե՞ս է հաջողվում այդ պարագայում անփոփոխ պահել կաթնամթերքի գինը. Ռ. Ծառուկյանն ասաց, որ «Մուլտի Ագրոն» բազմաճյուղ ընկերություն է, ինչը հնարավորություն է տալիս բալանսավորել շահույթը: