Այսօր՝ փետրվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ճանապարհահատվածում բախվել են 2 Toyota Camry մակնիշի ավտոմեքենաներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանցից մեկը ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գնդապետ Ռոբերտ Բազիկյանն է։





























