Ստամբուլում ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը մրցագորգ են դուրս եկել 60, 84, 96 կգ քաշայինները: Հայաստանի երեք ներկայացուցիչներից երկուսը պարտվեցին հենց առաջին գոտեմարտում: 60 կգ քաշային կարգում Նարեկ Սանոյանը 0:5, 2:8 հաշվով պարտվեց գերմանացի Թիմ Շլայխերին:

84 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գաջիմուրադ Նուրմագոմեդովը 2:3 հաշվով պարտվեց թուրք Սերդար Բոկեին:

Եվ միայն Հարություն Ենոքյանը (96 կգ) կարողացավ մեկնարկում հաղթանակ տանել: Նա 7:1 հաշվով պարտության մատնեց նամիբիացի Անգուլա Շիկոնգոյին եւ 1/16-րդ եզրափակիչում կմրցի հնդիկ Մաուսամ Խատրիի հետ: