Մուամար Քադաֆիի ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը հայտարարել է, որ Լիբիայում ՆԱՏՕ-ի օդուժի` Սիրտի վրա հասցրած հրթիռային հարվածների հետեւանքով սեպտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը զոհվել է ավելի քան 350 մարդ, նետվել է մոտ 30 հրթիռ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Մոտ 90 մարդ համարվում է անհետ կորած, 700-ը վիրավոր են, ասել է Մուսա Իբրահիմը: ՆԱՏՕ-ի ղեկավարությունը դեռ չի մեկնաբանում այդ տեղեկությունները: Ուրբաթ Սիրտում տեղի ունեցած համառ մարտերից հետո, Լիբիայի նոր ղեկավարությանն օժանդակող զորքերը ստիպված էին նահանջել եւ այժմ վերախմբավորվում են:

Ազգային անցումային խորհրդի ջոկատները ուրբաթ օրը անհաջողություն են կրել Բանի-Վալիդում, որտեղ հաստատվել էին տապալված բռնապետի կողմնակիցները: