Հայ առաքելական սբ. եկեղեցու Ծիսական հարցերի հանձնախումբն այսօր` սեպտեմբերի 17-ին, անցկացրել է իր երրորդ հանդիպումը, որտեղ քննարկել են Սբ. Մկրտության արարողությանը առնչվող բնագրագիտական, կանոնական, ուսուցողական ու բարեպաշտական հարցեր:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են Տ. Արշակ Եպս. Խաչատրյանը (համաատենապետ), Տ. Նաթան Եպս. Հովհաննիսյանը, Տ. Միքայել Եպս. Աջապահյանը եւ Տ. Վահան Ծ. Վրդ. Հովհաննիսյանը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից` Տ. Կոմիտաս Արք. Օհանյանը (համաատենապետ) եւ Տ. Գեղամ Արք. Խաչերյանը:
Ծիսական հանձնախմբի առաջիկա հանդիպումը կկայանա գարնանը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում:




























