ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սասուն Բադասյանին 5-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Սասուն Բադասյանին նշանակել 5-րդ բանակային կորպուսի հրամանատար»,- ասված է նախագահի հրամանագրում: 

Մեկ այլ հրամանագրով Սմբատ Գրիգորյանն էլ ազատվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից եւ նշանակվել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ։

Հիշեցնենք, որ Սմբատ Գրիգորյանը 5-րդ բանակային կորպուսի հրամանատար էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերին։