Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետեւանքով  վնասվել են Հաթայ նահանգի երեք հայկական եկեղեցիները, որոնցից մեկն ամբողջությամբ փլվել է։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Պոլսո Հայոց պատրիարքարանից,  Քըրըքխանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցու տանիքը, որը նախկինում փլված էր,երկրաշարժից հետո ամբողջությմաբ փուլ է եկել։

Վաքըֆ գյուղի  Սուրբ Աստուածածին Եկեղեցին չի վնասվել, միայն Սուրբ Սեղանի սրբանկարի տեղադրված բաժինչի մեջ փոքր վնասներ են առաջացել։

Նաեւ եկեղեցու  կողքին գտնվող աղբյուրի պատը փուլ է եկել։

Իսքենդերունի Սրբոց Քառասնից Մանկանց Եկեղեցին նույնպես ներսի հատվածում վնասներ է կրել, որոնք հնարավոր է վերանորոգմամբ շտկել:

Նշվում է, որ Սուրբ Աստվածածին եկեղեցում եւ Սրբոց Քառասնից Մանկանց Եկեղեցում ներսի մաքրման եւ շտկման աշախատանքներ են իրականացվում: