ԵԽԽՎ համազեկուցողները Ջերմուկում այցելել են ադրբեջանական ագրեսիայից տուժած հատվածներ։ Այս մասին հայտնում է Ջերմուկի համայնքապետարանը։

«Ջերմուկում են` փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի  համազեկուցողները`ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի,  պատգամավորների եւ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի  ուղեկցությամբ:

Այցի շրջանակներում Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի եւ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ  պատվիրակության անդամները այցելել են`Ջերմուկ առողջարանային քաղաքում  ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժած վայրեր,   ներկայացվել է  ստեղծված իրավիճակը»,- ասված է հայատարարությունում:

Ջերմուկի համայնքապետարանից եւս անդրադարձել են հանդիպմանը:

«Ջերմուկում են` փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները`ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի, պատգամավորների և Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ:
Այցի շրջանակներում Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ պատվիրակության անդամները այցելել են`Ջերմուկ առողջարանային քաղաքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր, ներկայացվել է ստեղծված իրավիճակը»,-ասվում է գրառման մեջ: