Իսպանիայի առաջնության երրորդ խաղում Բարսելոնան 8:0 հաշվով հաղթեց Օսասունային: Երեք գոլի հեղինակ դարձավ Մեսին: Դուբլ արեց Վիլյան: Ֆաբրեգասն ու Չավին մեկական անգամ գրավեցին Օսասունայի դարպասը: Ռուբենը ինքնագոլի հեղինակ դարձավ: Բարսելոնան 7 միավորով երկրորդ տեղում է: Մրցաշարային աղյուսակը գլխավորեց Վալենսիան, որը երեք խաղում երեք հաղթանակ է տարել: Սոլդադոյի գոլի շնորհիվ Վալենսիան արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց Սպորտինգին:
Ռեալը երրորդ խաղում հյուր կգնա Լեւանտեին:




























