«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանկարծամահ է եղել դատապարտյալներից մեկը:

Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ Վաչագան Գափոյանը սրտի հետ կապված խնդիրներ ուներ եւ գտնվում էր ՔԿՀ-ի բուժմասում՝ բժիշկների հսկողության տակ: Սեպտեմբերի 17-ի գիշերը նա հանկարծամահ է եղել:

Մամուլում նաեւ լուրեր էին շրջանառվում, որ 2-րդ կարգի հաշմանդամ Վաչագան Գափոյանը բողոքում էր իր քրեական գործից եւ պատրաստվում էր կարել իր բերանը: Մեկնաբանելով այդ տեղեկությունները՝ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ դատապարտյալը պաշտոնապես որեւէ դիմում չի ներկայացրել:

Վաչագան Գափոյանը երկու տարի գտնվում էր անազատության մեջ քր.օր.-ի 322 հոդվածի 2-րդ մասով (Ինքնիրավչություն):