Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Վալերի Նարիմանի Գրիգորյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Մարտին Նազարի Կարապետյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Ալբերտ Գուրգենի Մարդոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ անձնական խիզախության համար Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով է պարգեւատրվել թիվ 14746 զորամասի հրամանատար, գնդապետ Կարապետ Հրաչիկի Մարգարյանը:
«Վարդան Մամիկոնյան» շքանշանով են պարգեւատրվել` ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Պապիկի Բաղմանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Զավենի Փայտյանը, թիվ 11556 զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Մաթեւոսի Դավթյանը:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգեւատրվել թիվ 41783 զորամասի հրամանատար, գնդապետ Ալեքսան Ջոնիկի Ալեքսանյանը:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգեւատրվել ՀՀ ՊՆ աշխատակազմի վարչության պետ Աշոտ Աղվանի Բարսեղյանը, թիվ 51054 զորամասի հրամանատար Աշոտ Բենիկի Գրիգորյանը, թիվ 60913 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ժիրայր Հայրապետի Ամիրջանյանը, ազատամարտիկներ Աշոտ Սարգսի Հովհաննիսյանը, Մխիթար Սերյոժայի Մելքոնյանը:
Արիության մեդալով են պարգեւատրվել թիվ 15361 զորամասի ավագ սպա, փոխգնդապետ Արմեն Արթուրի Ավագյանը, թիվ 54574 զորամասի հրամանատար, գնդապետ Գագիկ Պապինի Խաչատրյանը, ազատամարտիկ Աիդա Սերգեյի Սերոբյանը:
Մարտական ծառայության մեդալով են պարգեւատրվել մի շարք զորամասերի հրամանատարներ, սպաներ, շարքային զինվորներ, ազատամարտիկներ:




























