Լիտվայում իսպանացիների հաղթանակով ավարտվեց բասկետբոլի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը: Եզրափակիչում Իսպանիայի հավաքականը 98:85 հաշվով առավելության հասավ ֆրանսիացիների նկատմամբ:
Բրոնզե մեդալները նվաճեցին ռուսները, որոնք 72:68 հաշվով հաղթեցին մակեդոնացիներին:




























