Հայաստանում փետրվարի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերեւութաբանները կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչեւ 25-30 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +11+13։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +4 + 8,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +2 + 6,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +7 + 10,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +2 + 5,

Լոռիում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ + 7 + 11,

Տավուշում՝ գիշերը՝ +2 + 6, ցերեկը՝ + 11 + 15,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +2 + 5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +7 + 11,

Արարատում՝ գիշերը՝ -1 + 1, ցերեկը՝ + 13 + 15,

Արմավիրում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ + 12 + 14,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -5-7, ցերեկը՝ +2+4,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +12+14,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +16+20,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -3 + 2, ցերեկը՝ + 8 + 13,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +6 + 9, ցերեկը՝ + 16 + 20։