Դերասանուհի, «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում նկարահանվող Անժելա Սարգսյանի լուսանկարները պոռնկագրական բնույթի են, ինչը պարզել է փորձաքննության եզրակացությունը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 19-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:
«Ստացված նյութերը փորձաքննության եզրակացության հետ ուղարկվել են ոստիկանության Քննչական գլխավոր վարչություն»,- ասաց Մալխասյանը` հավելելով, որ այնտեղ էլ որոշվելու է`գործ կհարուցվի, թե` ոչ եւ որ հոդվածով:Հիշեցնենք, որ Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները տարածել է իր նախկին գուգընկեր Կարեն Արայանը, որը լուրջ արձագանք էր առաջ բերել հանրության շրջանում: Մասնավորապես, «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում Անժելայի հետ նկարահանվող դերասանուհիները հայտարարել էին, որ չեն ցանկանում նրա հետ նկարահանվել: Այդ ժամանակից ի վեր, Անժելա Սարգսյանը այդ ֆիլմում չի նկարահանվել:




























