Արմեն Ջիգարխանյանին նախօրեին տեղափոխել են հիվանդանոց: Հռչակավոր դերասանի համար շտապօգնություն են կանչել գիշերվա կեսին. Նա ուժեղ տաքություն է ունեցել եւ չի կարողացել նորմալ շնչել: Առավոտյան կողմ վիճակը թեթեւացել է, բայց միայն ժամանակավոր, հաղորդում է «Տայնի զվյոզդը»:

Պարբերականի թղթակցի հետ զրույցում Ջիգարխանյանը հայտնել է, թե «տաքությունը դեռ ամենասարսափելին չէ, ինքը բազմաթիվ այլ հիվանդություններ ունի»: Նա նշել է, թե վախենում է խեղդվել քնի մեջ:

Պարբերականը նշում է, որ երեք տարի առաջ թատրոնի լեգենդը հազիվ է փրկվել ինսուլտից:

Այնուհետ սրտի վիրահատություն է տարել:

Նշենք, որ Ջիգարխանյանը պետք է սեպտեմբերի 18-ին պատվավոր հյուր լիներ Ախթալայում խորովածի փառատոնին, որի շրջանակներում բացվել է նրա բրոնզե արձանը: Փառատոնն անցկացվել է «Երբ գալիս է սեպտեմբերը» կարգախոսով: