Սանկտ-Պետերբուրգի պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին խնդրել է Պետդումայի ընտրությունների ժամանակ իրեն ներառել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ընտրական ցուցակում: Այս մասին հայտնել է կուսակցության գերագույն խորհրդի նախագահության քարտուղար Սերգեյ Նեւերովը: «Սանկտ-Պետերբուրգից քննարկվում է Պիատրովսիի թեկնածությունը»,- այսօր` սեպտեմբերի 20-ին կայացած ասուլիսում ասել է նա:
Նեւերովը նշել է, որ կուսակցության տարածաշրջանային մասնաճյուղին են դիմել 20 անկուսակցականներ, խնդրելով իրենց ներառել «Եդինայա Ռոսիայի» ընտրական ցուցակում:
Նշենք, որ Պետդումայի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 4-ին:
Միխայիլ Պիատրովսկին ծնվել է Երեւանում: Նրա հայրը հայտնի հնագետ Բորիս Պիատրովսկին է, ով ուրարտական Թեյշաբինիի ամրոցի սենսացիոն պեղումների մասնակիցներից է:


























