Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել Հայաստանի հասցեին հերթական մեղադրական հայտարարությամբ՝ գլխիվայր շրջելով իրականությունը եւ նշելով, որ Հայաստանն, իբր, «խեղաթյուրում» է Միջազգային դատարանի որոշումը։

Հայտարարությունում նշվել է, որ «Ադրբեջանի հանդեպ հայկական կողմի ագրեսիվ քաղաքականության եւ անօրինական գործողությունների կանխման նպատակով անհրաժեշտություն կա Լաչինի ճանապարհի սկզբնամասում ստեղծել հսկիչ անցակետ»։ «Ադրբեջանն  այսուհետ եւս կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցներն իր ազգային շահերի եւ անվտանգության պաշտպանության համար»,- ընդգծվել է հայտարարությունում։  Այսպիսով, Ադրբեջանի ԱԳՆ-ն իր վրա է վերցրել Լաչինի միջանցքի շրջափակման պատասխանատվությունը։

«Ինչ վերաբերում է Հայաստանի ԱԳՆ-ի այն պնդմանը, որ, իբր, Ադրբեջանի տարածքում չկան Հայաստանի զինված ուժեր, մեկ անգամ եւս հիշեցնում ենք, որ Հայաստանը ոչ միայն այժմ, այլեւ գրեթե 30 տարվա օկուպացիայի ժամանակ փորձել է ապացուցել, որ չի օկուպացրել ադրբեջանական տարածքները։ Մինչդեռ հայտնի է Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացման, իր բոլոր ուժերի տեղակայման փաստն Ադրբեջանի օկուպացված տարածքներում, Ադրբեջանի տարածք ռազմական տեխնիկա հասցնելու փաստը, այն, որ բոլոր ուժերը ենթարկվել են Հայաստանի պաշտպանության նախարարին, որ շատ զինծառայողների դեմ հարուցվել են քրեական գործեր, եւ նրանք ձերբակալվել են հենց Հայաստանի տարածքում։ Միեւնույն ժաամանակ, հայտնի է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ընդունել է, որ հայկական ուժերը դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից։ Բացի այդ, չնայած հայտարարվել է, որ ուժերը դուրս կբերվեն 2022թ. սեպտեմբերին, հայտնի է, որ դա դեռեւս տեղի չի ունեցել։ Ինչ վերաբերում է այն պարտավորություններին, թե ինչ ուժեր պետք է դուրս բերվեն Ադրբեջանի տարածքից, մեկ անգամ եւս հիշեցնում ենք, որ համաձայն 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարության 4-րդ կետի՝ Ադրբեջանի տարածքից պետք է դուրս բերվեն հայկական բոլոր զինված ուժերը, եւ մանիպուլյացիաներն այս հարցում անթույլատրելի են»,- ընդգծվել է հայտարարությունում։

Նշվել է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեսախցիկների ամրագրած դիտարկումներն այն մասին, որ հայկական զինված ուժերը Խանքենդի-Խալֆալի-Թուրշսու ճանապարհն օգտագործել են ռազմական նպատակներով, կեղծավորություն է։ Միանգամայն անհիմն են Հայաստանի մեղադրանքները, որը կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները վերջին 30 տարում եւ պարտավորությունների մեծ մասը, որոնք ստանձնել է 2020թ. պատերազմից հետո 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության շրջանակում՝ առ այն, որ Ադրբեջանը, որի հողերը օկուպացրել էր, չի կատարում ստանձնած պարտավորությունները։ Ճիշտ նույն կերպ էլ անթույլատրելի են Հայաստանի (որը փորձում է խեղաթյուրել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի վերջին որոշումը եւ ցանկալին իրականություն ներկայացնել) պնդումներն այն մասին, որ Ադբեջանը հրաժարվում է կատարել այդ որոշումը»,- ընդգծվել է մեկնաբանությունում։