Քաբուլում սպանվել է Աֆղանստանի նախկին նախագահ Բուրհանուդդին Ռաբանին։
«Տոլո» հեռուստաալիքի նախնական տվյալներով, որը վկայակոչում է ոստիկանությունում ունեցած աղբյուրին, պայթյունը տեղի է ունեցել Ռաբբանիի տանը։ Պայթյունի արդյունքում Ռաբբանին սպանվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Ռաբբանին վերջին ժամանակներս գլխավորում էր խաղաղության բարձրագույն խորհուրդը:




























