Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի կինը` Կառլա Բրունին հոգնել է հղի լինելուց, սեպտեմբերի 20-ին հաղորդել է ֆրանսիական Parisien հրատարակչությունը: «Եթե անկեղծ, ապա ես էլ չեմ կարողանում. Ես պետք է ժամանակի մեծ մասը պառկած կամ նստած անցկացնեմ: Չի կարելի ծխել, գինի խմել: Ես անհամբերությամբ սպասում են, որ այս ամենը վերջանա: Սկսած հոկտեմբերի 1-ից դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի»,- ասել է 43-ամյա Բրունին` իր ֆոնդի թոշակին արժանացածների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա հայտնել է, որ իր անդրանիկ որդին ժամանակից շուտ է ծնվել:

Բրունին շարունակում է պնդել, որ չի ցանկանում նախօրոք իմանալ երեխայի սեռը: